IDM-ն իրականացնում է ֆայլի ներբեռնումը ցանկացած բրաուզերից, եթե տվյալ ֆայլի տեսակը ընդգրկված է ֆայլերի տեսակների/ընդլայնումների ցանկում: Դուք կարող եք խմբագրել ընդլայնումների ցանկը «IDM Կարգավորումներ-> Ֆայլի տեսակներ» բաժնում: Եթե սերվերից ֆայլը ներբեռնելիս Ձեզ մոտ առաջանան խնդիրներ (օրինակ՝ սերվերի ծանրաբեռնվածություն, թայմաութներ կամ այլ խնդիրներ սերվերի կամ ցանցի հետ), ապա Դուք կարող եք այդ ներբեռնումը տեղադրել IDM-ի Դիսպետչերի հերթի մեջ և միացնել հերթի աշխատանքը: IDM-ի Դիսպետչերը կրկին կփորձի ներբեռնել ֆայլը յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ: IDM-ն կսկսի ներբեռնման պրոցեսը, եթե Դուք բրաուզերում սեղմեք ներբեռնելու հղումը՝ սեղմած պահելով հատուկ ստեղը (անհրաժեշտ է կարգավորել այդ ստեղը «IDM Կարգավորումներ, Հիմնական, Ստեղներ» բաժնում: Նկատի ունեցեք, որ «Տեղադրել» ստեղը աշխատում է շատ բրաուզերների հետ): Եթե Դուք ALT ստեղը սեղմած պահելով սեղմեք բրաուզերում գտնվող հղումը, ապա IDM-ն չի սկսի ներբեռնման պրոցեսը և հնարավորություն կտա բրաուզերին ներբեռնել ֆայլը ինքնուրույն (Դուք կարող եք փոխել այս ստեղը` «IDM Կարգավորումներ, Հիմնական, Ստեղներ» Բաժնում:) Եթե Դուք ինչ-որ բան չեք հասկանում, ապա պարզապես սեղմեք F1 ստեղը, որից հետո կհայտնվի ծրագրի մասին համատեքստային օգնությունը: Եթե ցանկանում եք, որպեսզի IDM ներբեռնումը կատարի բրաուզերներից, ապա «IDM Կարգավորումներ» բաժնում անջատեք «Ինտեգրման հնարավորությունը» բրաուզերներում: Դուք կարող եք անջատել ներբեռնման ավարտի երկխոսության պատուհանը, որն առաջարկում է բացել ֆայլը: Դրա համար անջատեք «Ցույց տալ երկխոսության պատուհանը ներբեռնման ավարտին» ընտրանքը «Կարգավորումներ->Ներբեռնում» բաժնում: Դուք կարող եք անջատել ներբեռնման երկխոսության պատուհանը, որը հարցնում է, թե որտեղ եք ցանկանում պահպանել ֆայլը: Դրա համար անջատեք «Ցույց տալ երկխոսության պատուհանը ներբեռնման ավարտին» ընտրանքը «Կարգավորումներ->Ներբեռնում» բաժնում: Դուք կարող եք մինիմայզ անել կամ անջատել ներբեռնման կարգավիճակի պատուհանը «Կարգավորումներ->Ներբեռնում» երկխոսության պատուհանում: Դուք կարող եք ֆայլերի ներբեռնելու համար IDM գործարկել հրամանային տողից: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարդացեք օգնության բաժինը «Internet Download Manager->Ներբեռնման սկիզբ->Գործարկում Հրամանային տողից»: Դուք կարող եք ֆայլերը IDM-ի գլխավոր պատուհանից սեղմած վիճակով տեղափոխել այլ ծրագրերի պատուհաններ (օրինակ` Winamp, Media Player և այլն): Դուք նաև կարող եք կիրառել «Սեղմած վիճակով քաշելու» տարբերակը` ֆայլերը IDM-ի պատուհանից Windows-ի այլ պատուհան տեղափոխելու կամ պատճենահանելու համար: Եթե չեք ցանկանում պաշտպանված սերվերից ֆայլերը ներբեռնելիս ամեն անգամ մուտքագրել Ձեր մուտքանունը ու գաղտնաբառը, ապա կարող եք ավելացնել տվյալ սերվերի անունը, Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը կայքերի գաղտնաբառերի ցանկում` «Կարգավորումներ->Կայքերի գաղտնաբառեր» երկխոսության պատուհանում: